Առաջարկվում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում | iravaban.net

iravaban.net  Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը։ Առաջարկվում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Առաջարկը ներկայացրեց  քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Խաչատրյանը  նշեց, որ առաջարկվում է 15 դպրոցում  միաժամանակ մշտադիտարկում իրականացնել՝ ապահովելով իրավական հիմքերը, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։

Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց,-«Դպրոցականները սկզբում կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»։ Քաղաքապետն առաջարկեց  հարցն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն