factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ բարձր մակարդակի բանակցությունների համար, գրում է France 24-ը։
Թրամփը հայտարարել է, որ անցյալ շաբաթ արաբ առաջնորդների հետ բանակցություններից հետո արդյունավետորեն ձեռք է բերվել համաձայնագիր՝ Գազայում գրեթե երկամյա պատերազմը դադարեցնելու, ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդներին ազատ արձակելու և պաղեստինյան խմբավորումը զինաթափելու վերաբերյալ։
«Բոլորը պատրաստ են ինչ-որ հատուկ բանի՝ պատմության մեջ առաջին անգամ։ Մենք կանենք դա»,- Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։
Սակայն վերջին օրերին Նեթանյահուն քիչ հիմքեր է տվել լավատեսության համար, ասվում է հրապարակման մեջ։ Ուրբաթ ՄԱԿ-ում մարտահրավեր նետող ելույթում նա խոստացել է «ավարտել աշխատանքը» ՀԱՄԱՍ-ի դեմ և խոչընդոտել Պաղեստին պետության ստեղծմանը, որը վերջերս ճանաչել են արևմտյան հիմնական երկրները։ Իսրայելի վարչապետը, կարծես, դժկամությամբ է մոտենում նաև Գազա քաղաքում ռազմական հարձակումը դադարեցնելուն, որտեղից վերջին շաբաթներին հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել։
Սա Նեթանյահուի չորրորդ այցն է Սպիտակ տուն՝ հունվարին Թրամփի իշխանության գալուց ի վեր, քանի որ ԱՄՆ նախագահը պայքարում է՝ վերջ դնելու հակամարտությանը, որը, նրա խոսքով, կարող է լուծել մի քանի օրում։
Սովորաբար Նեթանյահուի հավատարիմ դաշնակիցը լինելով՝ Թրամփը վերջերս հիասթափության նշաններ է ցուցաբերել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում