Դատախազը 2 տարի 6 ամսվա ազատազրկում պահանջեց Միքայել սրբազանի համար | azatutyun.am

azatutyun.am  Դատախազ Արման Բաղդասարյանը 2 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար:

Սրբազանին մեղավոր ճանաչելուց հետո դատարանն այսօր սկսել է լրացուցիչ լսումներ՝ պատժաչափը որոշելու համար։

Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում։

Նիստն այսօր, սակայն, սկսվեց պաշտական կողմի միջնորդությամբ՝ հերթական՝ արդեն երրորդ բացարկը դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որը մերժվեց:

Շիրակի թեմի առաջնորդն իրեն մեղավոր չի ճանաչում, գործընթացն էլ որակում է քաղաքական հետապնդում։ Գործը հարուցվել է սրբազանի ավելի քան մեկ տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղափոխության անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել և քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի ու կաթողիկոսի դեմ։

Իրավապահները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է մի քանի անգամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն