Վարչապետը համոզված է՝ 2026-ի ընտրություններում ժողովուրդը երկարացնելու է ՔՊ-ին տրված կառավարման մանդատը | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք ունի, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը երկարացնելու է գործող իշխանությանը տված կառավարման մանդատը:

Փաշինյանը նման համոզմունք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026թ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման՝ մեզ տված մանդատը երկարացնելու է: Որովհետև մեր վարած «Խաղաղության օրակարգի» քաղաքականության հեղինակը ժողովուրդն է»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021–ին նախընտրական պրոցես  է մտել ստանդարտ՝ Երրորդ Հանրապետությանը հատուկ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով:

«ՔՊ–Դաշնակցական նախընտրական ծրագիրը գրել ենք, մտել ենք նախընտրական քարոզարշավի մեջ: Բայց ժողովուրդը այդ տրամաբանությունը փոխել է: Մեզ մոտ չկա ընտրություններից հետո նախընտրական ծրագիրը փոխելու ինստիտուտ: Բայց նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տեղի է ունեցել ամբողջ քաղաքական նարատիվի և ընկալման ռազմավարության փոփոխություն, ինչն արտահայտված է կառավարության ծրագրում»,–ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, թե ինչ է գրված կառավարության ծրագրում. 2021–2026թ գործունեության համար ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ