Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է եղել․ ՔԿ ղեկավար

Քննչական կոմիտեի ղեկավոր Արթուր Պողոսյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտնեց, որ Մերձավանում սպանություն կատարած անձը 20-ամյա Գևորգ Հարությունյանն է։ Անձը տվել է խոստովանական ցուցմունք ։

Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է եղել, ինքը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ, իր կարծիքով, իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին։ Դեպքից հետո Նարեկ Օհանյանը իրեն պատկանող տարածքում փորձել է այրել Հարությունյանի հագուստը։

Մեկ ամիս շարունակ Հարությունյանը ուսումնասիրել է Գրիգորյանի տան շրջակայքը և նրա գործողությունները և պլանավորել է սպանությունը։ Այս պահին դեպքի առթիվ կա երկու մեղադրյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ