Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Քոուլին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման:

Ալեքսանդրա Պամելա Քոուլը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծված, և կներդնի իր ջանքերը երկկողմ փոխգործակցությունն ավելի խորացնելու համար:

Կողմերը նաև անդրադարձել են երկկողմ օրակարգային հարցերին՝ առանձնացնելով տնտեսական համագործակցության խորացմանը նպաստող նոր միջավայրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն