Turkish Airlines-ը հայտարարել է դեպի Երևան չվերթներ սկսելու մասին | factor.am

factor.am

«Թուրքական ավիաուղիները»` Turkish Airlines ավիաընկերությունը, շարունակում է ընդլայնել իր թռիչքների ցանցը։

Հաղորդվում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է բացել կանոնավոր չվերթներ դեպի Տիմիշոարա (Ռումինիա) և Երևան ՝ կախված հնարավորություններից և շուկայական պայմաններից»։

Նորաբաց երթուղիները համարվում են ռազմավարական նշանակություն ունեցող՝ մասնավորապես տարածաշրջանային կապի և զբոսաշրջության առումով:

«Թուրքական ավիաուղիներ»-ի այս քայլը նպատակ ունի ամրապնդել իր օդային տրանսպորտային ցանցը ինչպես Բալկանների, այնպես էլ Կովկասի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Չվերթների ամսաթվի և հաճախականության վերաբերյալ մանրամասները ավիաընկերությունը կհայտարարի առաջիկա օրերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն