Գնունու շուկայի տաղավարներն ապամոնտաժվում են

Գնունու շուկայի տաղավարներն ապամոնտաժվում են։

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության պետ Ռուբեն Խոջոյանի խոսքով՝ շուրջ 3-4 ամիս է՝ բանակցություններ են գնում տնտեսվարողների հետ, նրանք իրազեկվել են նախատեսվող աշխատանքների մասին։

«Բավարարվել է տնտեսվարողների խնդրանքը, որ հնարավորություն ու ժամանակ ունենան մինչև սեպտեմբերի 30-ը՝ տեղափոխելու ապրանքները, ազատելու կրպակներն ու տաղավարները։ Չկա այս պահին որևէ կրպակ, որն ապամոնտաժվում է, ու գույք կա ներսում․ տնտեսվարողները գույքն ամբողջությամբ տեղափոխել են»։

Նրա խոսքով՝ կրպակները խանգարում էին և երևեկությանը, և հետիոտններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ