Բաքուն պնդում է, թե վերջին օրերին որոշ թուրքական լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր համակարգված կերպով տարածում են ապատեղեկատվություն Ադրբեջանի մասին։ Թուրքիայի կառավարության աղբյուրը ադրբեջանական իշխանամերձ APA գործակալությանը հայտնել է, որ հարցը հետաքննվում է երկրի պաշտոնական մարմինների կողմից։
«Հետաքննություններն ու վերլուծական աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս հարցի շուրջ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև ադրբեջանական կողմի հետ։ Նման հրապարակումները ոչ այլ ինչ են, քան նյուանսներ, որոնք ի վիճակի չեն հարված հասցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերություններին»,- նշել է աղբյուրը։
Նախօրեին էլ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունն էր դիրքորոշում հայտնել վերջերս թուրքական լրատվամիջոցներում Ադրբեջանի մասին տարածվող «կեղծ լուրերի» վերաբերյալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում