Կոշտան ու Մակրոնը շնորհավորել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության հասնելու կապակցությամբ | factor.am

factor.am  Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ձեռք բերված խաղաղության կապակցությամբ։ Կոշտան այդ մասին ասել է  Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի նիստում։

«Ես ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանի նախագահին (Իլհամ Ալիևին) և Հայաստանի վարչապետին (Նիկոլ Փաշինյանին): Ես կարծում եմ, որ ձեր կողմից ձեռք բերված խաղաղությունը կարևոր պահ է Եվրոպայի համար: Այն ցույց է տալիս, որ խաղաղություն կարելի է կառուցել, և մենք պետք է շարունակենք աշխատել դրա համար»,- նշել է Կոշտան:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է երկու երկրների ղեկավարներին։ Մակրոնը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը նշանակալի նվաճում է։

«Մեր ուշադրությունը կենտրոնացած է Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն