25-օրյա հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվում է. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը | factor.am

factor.am  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու, իսկ արարքը կատարված լինելու դեպքում պատասխանատվությունը խստացնելու, ինչպես նաև՝ ռազմական ոստիկանության խնդիրները ու լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ։

Ըստ այդ փոփոխության՝ վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժը խստացվում է։
«Սահմանվում է, որ հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտմամբ, կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելով, կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելով, կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափելով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում, պատժվում է տուգանքով՝ 15-ապատիկից 30-ապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամսվա ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարվա ժամկետով»,- նախագծի քննարկման ժամանակ մանրամասնել էր ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն