Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ | armenpress.am

armenpress.am 

Վերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում»։

Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքել է տարածված տեղեկությունը․

«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ