Tomahawk հրթիռների մատակարարումն Ուկրաինային կհանգեցնի ռուս-ամերիկյան հարաբերությունների խզման. Պուտին | azatutyun.am

azatutyun.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները Tomahawk հրթիռներ մատակարարի Ուկրաինային՝ հարվածելու Ռուսաստանի տարածքի խորքը, ապա դա կհանգեցնի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների խզմանը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անցյալ ամիս հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինայի խնդրանքը մեծ հեռահարության Tomahawk հրթիռներ ձեռք բերելու մասին, որոնք կարող են կիրառել՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքի խորքին, այդ թվում՝ Մոսկվային:

«Դա կհանգեցնի մեր հարաբերությունների կամ առնվազն այն դրական միտումների ոչնչացմանը, որոնք ուրվագծվել են այդ հարաբերություններում», – ասել է Պուտինը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն