Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը մեկ ամսով կալանավորվել է

Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ, կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Միջնորդությունը քննվում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած քաշքշուկի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ ձերբակալվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն