Պեսկովը Պուտին-Ալիև հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել | factor.am

factor.am  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ, սակայն երկու առաջնորդները քննարկել են նաև այլ հարցեր։ Զրույցը կարևոր էր։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իսկապես, նախագահ Ալիևը հեռախոսով շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ: Քննարկվել են նաև այլ հարցեր։ Դա շատ կարևոր էր»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Ալիևը զանգահարել և  շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն