Պուտինի պնդմամբ՝ ռուսական զորքերն այս տարի Ուկրաինայում գրավել են գրեթե 5000 քառակուսի կիլոմետր տարածք | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, թե ռուսական զորքերը 2025 թվականին Ուկրաինայում գրավել են գրեթե 5000 քառակուսի կիլոմետր տարածք, և որ Մոսկվան «պահպանել է ամբողջ ռազմավարական նախաձեռնությունը ռազմի դաշտում»:

Պուտինը, ելույթ ունենալով իր 73-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի բարձրագույն ռազմական հրամանատարության հետ հանդիպմանը, ասել է, որ ուկրաինական զորքերը նահանջում են ռազմաճակատի բոլոր հատվածներում:

Ուկրաինացի զինվորականներն օգոստոսին Ռուսաստանի վերջին հարձակումը ձախողում էին անվանել, պնդելով ռուսական զորքերին այս տարի չի հաջողվել գրավել ուկրաինական ոչ մի խոշոր քաղաք:

Ուկրաինական կողմը հայտնում է, որ իր զորքերը հաջողություններ են գրանցել Դոնեցկի մարզում, մասնավորապես՝ Պոկրովսկի առանցքային լոգիստիկ կենտրոնի մոտակայքում գտնվող Դոբրոպոլի շրջանում: Նախագահ Վլադիմիր Զելենսկին նաև հայտարարել է, որ ուկրաինական զորքերը վերականգնել են դիրքերը սահմանամերձ Սումիի շրջանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն