Ուիթքոֆն ու Քուշները այսօր Եգիպտոսում կմասնակցեն Իսրայել – «Համաս» բանակցություններին | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները այսօր կմասնակցեն Իսրայելի ու «Համաս»-ի միջև Եգիպտոսում շարունակվող բանակցություններին։

Դրանց ընթացքին քաջատեղյակ պաղեստինյան պաշտոնյաները թեև հարցազրույցներում ասում են, որ առայժմ որևէ շոշափելի արդյունք չկա, Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ հույս էր հայտնել, թե վերջապես հնարավորություն կա խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բանակցությունների ընթացքի վերաբերյալ ոչինչ չի հայտնել, սակայն «Համաս»-ի հարձակման երկրորդ տարելիցին հրապարակած ուղերձում գրել է՝ վճռորոշ օրեր են ապրում։

«Մենք կշարունակենք գործել պատերազմի մեր բոլոր նպատակներին հասնելու համար՝ գերիների վերադարձ, «Համաս»-ի կառավարման չեզոքացում և երաշխիք, որ Գազան այլևս սպառնալիք չի լինելու Իսրայելի համար։ Միասին մենք կդիմակայենք և միասին Աստծո օգնությամբ կհաղթենք», – գրել է Իսրայելի վարչապետն X-իր էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն