Էրդողանը պնդում է, թե Թրամփը խնդրել է Թուրքիային՝ համոզել ՀԱՄԱՍ-ին ընդունել Գազայում խաղաղության ծրագրին | factor.am

factor.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Թուրքիային «համոզել» ՀԱՄԱՍ-ին՝ ընդունել Գազայի պատերազմը դադարեցնելու իր ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Turkish Minute-ը:

Նրա խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցողները պետք է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում անուղղակի բանակցությունների երրորդ օրն անցկացնեն՝ ուղղված Գազայի երկամյա պատերազմի դադարեցմանը, Կատարի, Թուրքիայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին։

«Ե՛վ Միացյալ Նահանգներ մեր այցի ժամանակ, և՛ մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ մենք պարոն Թրամփին բացատրեցինք, թե ինչպես կարելի է լուծում գտնել Պաղեստինում։ Նա հատուկ խնդրել է, որ մենք հանդիպենք ՀԱՄԱՍ-ի հետ և համոզենք նրանց»,- Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։

ՀԱՄԱՍ-ի հետ սերտ կապեր ունեցող Թուրքիայի առաջնորդը հաճախ է մեղադրել Իսրայելին Գազայում «ցեղասպանության» մեջ, մեղադրանք, որը Իսրայելը բազմիցս հերքում է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն