«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն:

  •  Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան և Նալբանդյան փողոցը։
  •  Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ է լինելու Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։
  • Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 24:00-ն, փակ է լինելու Սախարովի հրապարակն ամբողջությամբ։
  •  Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն