shantnews.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Իսրայելի և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների կողմից խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը: Համաշխարհային կազմակերպությունը կաջակցի դրանց լիարժեք իրականացմանը և կավելացնի մարդասիրական օգնության մատակարարումները:
«Ես ողջունում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկի հիման վրա Գազայում հրադադարի ապահովման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի հայտարարությունը։ Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի դիվանագիտական ջանքերը՝ այս խիստ անհրաժեշտ առաջընթացին հասնելու համար։
ՄԱԿ-ը կաջակցի համաձայնագրի լիարժեք իրականացմանը և կմեծացնի կայուն և անհրաժեշտ մարդասիրական օգնության մատակարարումները, ինչպես նաև Գազայում վերականգնման և վերակառուցման ջանքերը»,-ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին օգտվել Գազայում ձեռք բերված խաղաղության համաձայնագրից՝ երկու պետությունների հիման վրա լուծում գտնելու համար։