Իսրայելը և Համասը հաստատում են համաձայնագրի ստորագրումը. այն տեղի կունենա այսօր՝ ժամը 13:00-ին

Իսրայելի պաշտպանության բանակը ողջունում է «պատանդների վերադարձի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը»:

«Գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բոլոր ուժերին, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում, պատրաստել ուժեղ պաշտպանություն և պատրաստ լինել ցանկացած սցենարի»,- ասվում է Իսրայելի ՊԲ հաղորդագրության մեջ՝ միաժամանակ նշելով, որ կշարունակեն գործել պատերազմի նպատակներին հասնելու և Իսրայելի Պետության քաղաքացիներին բոլոր ճակատներում պաշտպանելու համար։

«Համասը» ևս հաստատել է, որ համաձայնության է եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, և այն ներառում է Իսրայելի դուրսբերումը Գազայից և պատանդների և գերիների փոխանակումը: Խումբը միաժամանակ կոչ է արել Թրամփին և միջնորդ երկրներին երաշխավորել, որ Իսրայելը լիովին ապահովի հրադադարի ռեժիմը։

Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի այսօր՝ ժամը 13:00-ին: Հրադադարն ուժի մեջ կմտնի կնքման պահից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ