Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-10-ը աշխատանքայի այցով կգտնվի Տաջիկստանում՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին:

Այս մասին նշված է e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը և այլք։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հրավերով մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ