Դուշանբեում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջամի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Վլադիմիր Պուտինը առաջարկել է Ալիևին սկսել իրենց զրույցը AZAL ինքնաթիռի վթարի վերաբերյալ քննարկմամբ։ Նշենք, որ այս վթարի հետևանքով վերջին ամիսներին ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարված են։
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, Պուտինը հայտարարել է, որ AZAL ինքնաթիռի վթարի պատճառները պարզ են դարձել միջադեպի մանրակրկիտ վերլուծությունից հետո։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի ՀՕՊ համակարգի արձակած երկու հրթիռները ուղղակիորեն չեն հարվածել ինքնաթիռին, այլ պայթել են մի քանի մետր հեռավորության վրա, և ինքնաթիռը հավանաբար խոցվել է բեկորներից։
Պուտինը ինքնաթիռի վթարը կապել է նաև այն փաստի հետ, որ օդում ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են եղել։ Նրա խոսքով՝ ողբերգության օրը Ռուսաստանը «հետևում էր» Ռուսաստանի սահմանը հատած երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի։