Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովին

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի  19-21-ը կգործուղվի Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովին:

Այս մասին  տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրություններից:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ու ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն