Ինչպես կարող է TRIPP-ը փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դինամիկան. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:

Հանդիպմանը ներկա են եղել տնօրեն Թոմաս Բեքեթը, տրանսատլանտյան կապերի գծով ավագ հետազոտող, դեսպան Մայքլ Քարփենթերը, ինստիտուտի այլ ներկայացուցիչներ։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային նոր միջավայրի ձևավորմանն ու հաղորդակցության ուղիների գործարկմանը։ Քննարկվել է համատեղ ուսումնասիրությունների և գիտաժողովների անցկացման հնարավորությունը, մասնավորապես, թե ինչպես օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները և TRIPP նախագիծը կարող են փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դինամիկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն