Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հիմնական մասը մարված է, այս պահին միայն ծուխն է երևում. քաղաքապետարան | pastinfo.am

pastinfo.am Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հիմնական մասը մարված է, այս պահին միայն ծուխն է երևում։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնեցին Երևանի քաղաքապետարանից

«Կեսգիշերից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ջրցաններ, բեռնատարներով հող են տեղափոխել, որպեսզի ծածկեն տարածը: Նաև փրկարար ծառայությունն է միացել: Հրդեհի հիմնական մասը մարված է, այս պահին միայն ծուխն է երևում», – հայտնեցին քաղաքապետարանից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է։ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ հոկտեմբերի  9-ին, ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատում է 27 փրկարար։

Լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրինի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ