Անհետ կորածների հարազատները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում Արսեն Ղուկասյանի կալանավորման որոշման դեմ:
Նրանց ներկայացուցիչներից մեկը այս պահին հանդիպում է դատախազության պաշտոնյաներից մեկի հետ:
Անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը, armlur.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ «Ղուկասյանը 9 կետով համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմանը, որով սահմանվում է, թե որ դեպքերում անձը չպետք է կալանավորվի»: