ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 2025թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ վարչական համալիրում տեղի է ունեցել զինծառայողների գաղափարական դաստիարակության ոլորտին առնչվող կոնֆերանս:
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են մի շարք զեկույցներ:
«Միջոցառումն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ, կարծիքների փոխանակմամբ և հետագա աշխատանքների առաջնահերթությունների ներկայացմամբ»,- տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

