ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր խաղաղարար ջանքերը գովաբանելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Շնորհակալությո՛ւն, նախագահ Պուտին»,- գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
Նա այս գրառմանը կցել է Վլադիմիր Պուտինի՝ Դուշանբեում կայացած մամուլի ասուլիսի տեսանյութը։ ադրերում նաև Պուտինի խոսքերն են (անգլերեն) Թրամփի մասին։
«Նա շատ բան է անում տասնամյակներ տևող բարդ ճգնաժամերը լուծելու համար»,- այսպես է Ռուսաստանի նախագահը պատասխանել Խաղաղության Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհելու հարցին։
Նա չի ասել՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահն արժանի է մրցանակին, բայց նշել է, որ Նոբելյան կոմիտեն, որը նախկինում մրցանակներ էր շնորհում «ոչինչ չարած» մարդկանց, կորցրել է իր հեղինակությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։