Պատրաստվում են փաթեթներ իմ և քահանա եղբայրներիս դեմ․ Տեր Արամ քահանան ի պատասխան Մայր Աթոռի հայտարարության

Տ․ Արամ քհն․ Ասատրյանը ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության, ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ժողովը «մի քանի օր է փակ դռների ետևում իրականացնում են` պատրաստելով փաթեթներ իմ և քահանա եղբայրներիս դեմ»:

«Հանձնախմբի քարտուղարի կողմից բանավոր, ապա իմ պահանջով նաև գրավոր հրավեր եմ ստացել, որին պատասխանել եմ գրավոր` խնդրելով ներկայացնել ժողովին հրավիրելու նպատակը։ Երեք անգամ գրավոր կերպով խնդրել և ակնկալել եմ պատասխան, սակայն և ոչ մի արձագանք, որովհետև արդարության և ճշմարտության կշեռքը գտնվում է ոչ ճիշտ ձեռքերում, իսկ «խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առաջ» (Առակաց գիրք)», – գրել է Տ․ Արամ քհն․ Ասատրյանը, նշելով, որ ժողովին հրավիրելու նպատակի պարզաբանման նրա պահանջներին արձագանքը «կուլիսային է, ֆեյքերով և ծպտված»։

Քահանան գրառմանը կցել է նաև Հանձնախմբի և իր նամակագրության էկրանակադրերը և հավելել, որ պատրաստ է ներկայանալ ժողովի՝ «բաց և թափանցիկության ապահովման պայմաններում»։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռը ավելի վաղ հայտարարել էր, որ Տ․ Արամ քհն․ Ասատրյանը և Տ․ Տարոն քհն․ Հունանյանը չեն ներկայացել Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի նիստին, որին նախատեսված է եղել քննել նաև եկեղեցականներին առնչված կարգապահական հարցեր։Նշենք նաև, որ Տեր Արամ քահանան ու Տեր Տարոն քահանա Հունանյանը վերջին շրջանում հրապարակային բարձրաձայնում են Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին վերաբերող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն