Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին, ինչը համեմատական է հոկտեմբեր ամսվա ցուցանիշներին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ժամը 21։00-ի դրությամբ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 68.9», – նշված է գրառման մեջ։