Պաղեստինցի 1966 բանտարկյալները պատրաստվում են լքել իսրայելական բանտերը | armenpress.am

armenpress.am Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաստատված համաձայնության շրջանակում ազատ արձակման ենթակա բոլոր 1966 պաղեստինցի բանտարկյալները պատրաստվում են լքել իսրայելական բանտերը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Իսրայելի ուժերի կողմից ձերբակալված Գազայի 1716 բնակիչներ կտեղափոխվեն պաղեստինյան անկլավի հարավում գտնվող «Ալ-Նասր» բժշկական համալիր։ Մնացած 250 պաղեստինցիները, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտվել, կուղարկվեն Երուսաղեմ, Արևմտյան ափ և Իսրայելի սահմաններից դուրս։

Հոկտեմբերի 13-ին Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից պահվող իսրայելցի յոթ պատանդ պաղեստինա-իսրայելական պայմանավորվածության համաձայն հանձնվել է Գազայում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը։

Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ պաղեստինյան կողմը պետք է ազատ արձակի իսրայելցի 20 պատանդի։

Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ առանձին գործողության շրջանակում նախատեսվում է նաև, որ ԿԽՄԿ թիմերը Իսրայելի կալանավայրերում պահվող պաղեստինցիներին կտեղափոխեն Գազա և Արևմտյան ափ։

ԿԽՄԿ միջնորդությամբ տեղի կունենա նաև զոհվածների աճյունների կամ մասունքների տեղափոխումը։

Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ԱՄՆ նախագահ Թրամփի գլխավորությամբ և տեղ կունենա Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ