factor.am Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին է հանձնել 13 իսրայելցի պատանդներից բաղկացած երկրորդ խմբին։ Այս մասին հաղորդել է Իսրայելի հանրային ռադիոն, փոխանցում է The Guradian-ը։
ՀԱՄԱՍ-ը հաստատել է տեղեկությունը։ Սա նշանակում է, որ ողջ մնացած բոլոր իսրայելցի պատանդներն ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ հրադադարի համաձայնագրի պայմանների համաձայն՝ այսօր առավոտյան պետք է ազատ արձակվեին 20 ողջ մնացած պատանդներ, ինչպես նաև վերադարձվեին մինչև 28 մահացած պատանդի մարմինները։