ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկել է Արմեն Քթոյանի թեկնածությունը

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից;

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի նիստում:

Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Ելույթում թեկնածու Արմեն Քթոյանը խոսել է դրամավարկային քաղաքականության օրակարգային խնդիրների, ֆինանսական, բանկային համակարգերի կայունության մասին՝ ներկայացնելով առաջացած հարցերի լուծման իր տեսլականը: Նա ներկայացրել է իր հանձնառությունը ԿԲ օրակարգում նոր գերակայությունների ձևավորմանը նպաստելու հարցում:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով փոխարժեքի տատանումներին, դրամավարկային քաղաքականությանը:

Քվեարկությամբ հանձնաժողովը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն