«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը վերապահվել է Վահան Առուշանյանին | factor.am

factor.am

Դեռևս հոկտեմբերի 10-ին  Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։ Այժմ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է որոշումը, որը քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ստորագրվել է հոկտեմբերի 13-ին։

«Վահե Վարդապետյանին 2025 թվականի հոկտեմբերի 13-ից ազատել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից, աշխատանքային վերջին օր համարել 2025 թվականի հոկտեմբերի 10-ը»,- նշվում է որոշման մեջ։

Նույն որոշամբ՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել է նույն ընկերության տնօրենի տեղակալ Վահան Առուշանյանին։ Վարդապետյանն այս պաշտոնում նշանակվել էր 2024-ի փետրվարին։

Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր` բռնկված հրդեհը պատահական չէր, այլ դիտավորություն:

«Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան: Միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները»,- նշել է նա։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն