6 անչափահասների հայրը բռնություն է գործադրել կնոջ ու երեխաների նկատմամբ. նա ձերբակալվել է

Հոկտեմբերի 9-ին տնից դուրս եկած ու մի քանի օր տուն չվերադարձած դեռահաս տղայի մայրը հաստատել, նաև հաղորդում է տվել, որ տղան հոր բռնությունների պատճառով է փախել տնից, ընդ որում՝ բռնություն կիրառվել է ոչ միայն այդ երեխայի նկատմամբ։

Երեխան այդ ընթացքում կապ է հաստատել ծնողների հետ, ասել՝ իրեն չսպասեն, վերադառնալ չի ցանկանում։

Բռնությունն ու մասնավորապես ծեծը ընտանիքում պարբերական բնույթ է կրել։ 6 երեխաների հայրը ձերբակալվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հոգեկան և ֆիզիկական ներգործության հոդվածներով, սահմանված առավելագույն պատժաչափը 2 տարի է: Իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ։

Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական հոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննիչ Արտեմ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը հոկտեմբերի 9-ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։ Ոստիկանությունը նրան հայտնաբերել էր օրեր անց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ