Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը սխալ մարմին է վերադարձրել պատանդի աճյունի փոխարեն | armenpress.am

armenpress.am Իսրայելը հայտարարել է, որ գիշերը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից վերադարձված 4 մարմիններից մեկը պատանդներից որևէ մեկինը չէ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 13-ին վերադարձրել է ողջ մնացած բոլոր 20 պատանդներին, որից հետո պետք է վերադարձներ ևս 28 պատանդի մարմին։ Սակայն մինչ այժմ վերադարձվել է 7 պատանդի մարմին։

Աճյունները վերադարձնելու գործընթացում ձգձգումների պատճառով Իսրայելը սպառնացել է սահմանափակել Գազայի հատված մտնող օգնությունը և հետաձգել Ռաֆահի անցակետի վերաբացումը։

BBC-ն նաև նշում է, որ պաղեստինյան անկլավի հիվանդանոցների գլխավոր տնօրենը հայտարարել է, որ իսրայելցի պատանդների մարմինները նույնականացնելու համար ստեղծվել է մասնագետների խումբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ