Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել է․ փաստաբան

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալված է։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ Մկրտիչ Սրբազանին տանելու են կալանքի։

«Սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությանը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև ընտրական քվեարկության արդյունքների վրա ազդելու [մեջ]»,- ասաց Զոհրաբյանը՝ մեղադրանքները որակելով «շինծու»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Թեմի առաջնորդ Պռոշյանի հետ միասին բերման էին ենթարկվել ևս 5 հոգևորականներ։ Հաղորդումը, որի հիման կատարվել են ՔԿ գործողությունները, վերաբերել է Տեր Արամի հայտարարությանը, որը նա արել է Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։ Նա հայտարարել էր, որ մասնակցել է ընդդիմության՝ 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ են իրականացվում «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ