Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Նրան տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ։

Պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ տեսակցությունները սահմանափակվել են այլ անձանց հետ՝ բացառությամբ մերձավոր ազգայանի՝ մոր՝ նշելով, որ բողոքարկելու են որոշումը:

Նա նաև ասաց, որ մեղսագրվող հոդվածներից մեկը (2021թ. ընտրության մասնակցելուն հարկադրելու և կոնկրետ անձին ընտրելու) այն պահին, երբ ենթադրյալ արարքը կատարվել է, հանցագործություն չի համարվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ