Պուտինը Թրամփի հետ զրույցում զգուշացրել է՝ Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը կվնասի երկկողմ հարաբերություններին․ Կրեմլ | factor.am

factor.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրել է Ուկրաինային Tomahawk  հրթիռներ մատակարարելու հարցը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի  նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Meduza-ն։

«Վլադիմիր Պուտինը կրկնել է իր թեզը, որ Tomahawk-ները չեն փոխի մարտադաշտում իրավիճակը, բայց մեր երկրների միջև հարաբերություններին դրանց մատակարարումը զգալի վնաս կհասցնի՝ չխոսելով  արդեն խաղաղ կարգավորման հեռանկարների մասին»,- ասել է Ուշակովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Թրամփը պատասխանել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ նա, «բնականաբար, հաշվի կառնի Ռուսաստանի նախագահի արտահայտած նկատառումները»։

Ուշակովը նաև հայտնել է, որ Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Tomahawk-ների թեմային:

«Մեզ ևս Tomahawk-ներ են պետք ԱՄՆ-ի համար։ Մենք շատ ունենք դրանցից, բայց մեզ դրանք պետք են։ Մենք չենք կարող սպառել մեր երկիրը։ Դրանք շատ կարևոր են, շատ հզոր են, շատ ճշգրիտ են։ Մեզ դրանք նույնպես պետք են։ Ես չգիտեմ, թե ինչ կարող ենք անել դրա հետ կապված»,- ասել է նա։

Թրամփն ասել է, որ հարցրել է Պուտինին Tomahawk-ների մասին. «Ես Պուտինին ասացի՝ «Դեմ չե՞ք, եթե ես ձեր հակառակորդներին մի քանի հազար Tomahawk տամ»։ Նրան դուր չեկավ այդ միտքը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն