Ֆինանսների նախարարը Վաշինգտոնում անդրադարձել է Հայաստանի խաղաղության օրակարգի շրջանակում կառուցողական բարեփոխումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի՝ Վաշինգտոնում մեկնարկած տարեկան հանդիպումների շրջանակում անցկացված ՀԲ և ԱՄՀ ընկերակցային խմբի (Constituency) ամենամյա բարձր մակարդակի ժողովին։

Ժողովի շրջանակներում ԱՄՀ-ի, ՀԲ-ի և Ընկերակցային խմբին անդամակցող երկրների պաշտոնյաները քննարկել են գլոբալ տնտեսական ներկա մարտահրավերները, համագործակցության խորացման ուղիները և զարգացման համատեղ ռազմավարությունները։ Ժողովի ավարտին մասնակիցները ներկայացրել են իրենց տեսլականները։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի խաղաղության օրակարգի շրջանակում կառուցողական բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման ուղղությամբ երկրի ստանձնած հանձնառություններին։

Հանդիպման ավարտին Ընկերակցային խմբի անդամ երկրները վերահաստատել են բազմակողմ համագործակցությունը շարունակաբար խորացնելու իրենց պատրաստակամությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն