Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Անվտանգության խորհրդի անդամների հետ նիստ է անցկացրել | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին հետ:

Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Երեկ երեկոյան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Կրեմլում հավաքել է Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին և մանրամասնորեն նրանց տեղեկացրել իր ամերիկացի գործընկերոջ հետ փոխանակած կարծիքների բովանդակության մասին», – ասել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ