ՆԳ նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները․ կձևավորվի նոր ստորաբաժանում

Մինչև տարեվերջ Ներքին գործերի նախարարության կազմում կձևավորվի հանցավորության պաշտոնական վիճակագրության վարման, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով վերլուծության ու դրա հիման վրա հանցավորության առավել արդյունավետ կանխարգելման համար առաջարկների, ուղղորդող վերլուծությունների մշակման համար պատասխանատու ստորաբաժանում։ Այս մասին հայտպում են ՀՀ ՆԳՆ-ից։

Ներքին գործերի նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի վերաիմաստավորման տեսլականը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն