Կապանում Սյունիքի մարզպետը և դեսպանները քննարկել են մարզային զարգացման առաջնահերթությունները

Կապանում դեսպանները հանդիպել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում ընթացիկ և ապագա համագործակցությունը։ Քննարկման առանցքում մարզային զարգացման առաջնահերթություններն էին և համայնքներին ուղղված աջակցությունը։

««Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- գրված է Հայաստանում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն