Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և լավ կառավարման բարեփոխումներին և երկրի դիմադրողականության ամրապնդմանը ցուցաբերած աջակցության համար:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համագործակցության առաջընթացի շուրջ, անդրադարձ է կատարվել վերջերս մեկնարկած ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն