Երկու հոգևորականների զրույցի ձայնագրության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ | factor.am

factor.am  ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի` 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրության վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է ձայնագրություն, որտեղ հեռախոսազրույց են ունենում 2 ենթադրյալ հոգևորականներ։ Տարածված ձայնագրությունում նրանցից մեկը նշում է․ «Կաթողիկոսն ինձ ասում ա՝ ինչի ընտանիքիդ չես վերցնում, գնաս միտինգ անես Նիկոլի դեմ․․․»։

Հոգեևորականները քննարկում են նաև տնից հեռու նշանակվելու հարցը․ «Ինձ 200 կմ իմ տնից հեռու նշանակում են, եթե իմանամ՝ դրանից հայ եկեղեցին փրկվում ա, ես սիրով 2000 կմ էլ կգնամ, բայց եթե ես իմ մորը և ընտանիքին պիտի թողնեմ, գնամ Վանաձորում ապրեմ, որ զուտ մի մարդ տենց ա ուզում և իմ կյանքում դիսկամֆորտ ա ուզում, ես չեմ ընդունում էդ դիսկամֆորտը իմ կյանքում»։

Մայր աթոռը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ․ «Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն