Բյուրեղավան համայնքում վեճի ու ծեծկռտուքի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի խուլիգանության հոդվածով։
Այս մասին «Ինֆոքոմին» հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով միայն, որ վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ։
«Ինֆոքոմի» տեղեկություններով ձերբակալված անձանց մեջ են Բյուրեղավանի փոխհամայնքապետ Դանիել Դանիելյանը եւ ավագանի Վարդան Սուքիասյանը։