Ալեն ՍԻմոնյանը Ժնևում կհանդիպի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ մեկնում է Ժնև՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովին։

«Հոկտեմբերի 21-ին նախատեսված է նաև հանդիպում Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ։ Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել, կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է։

Մեր 2 երկրների, հանրությունների միջև վստահության վերականգնման հարց կա, որը պառլամենտականները լավագույն կերպով կարող են լուծել։ Հուսով եմ՝ հանդիպումը լավ կանցնի»,-նշել է Սիմոնյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն