Իսրայելի բանակը հարված է հասցրել Գազայի հատվածին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները | azatutyun.am

azatutyun.am

Իսրայելական լրատվամիջոցներն ու ականատեսները հայտնում են, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հարավային հատվածին, մինչդեռ Իսրայելի ռազմական պաշտոնյան մեղադրել է «Համաս»-ին հրադադարի խախտման և զորքերի վրա հարձակման համար։

Պաղեստինցի ականատեսները AFP-ին հայտնել են, որ մարտեր են սկսվել Ռաֆահ քաղաքի հարավային հատվածում, որը դեռևս Իսրայելի վերահսկողության տակ է: Այնուհետև հաջորդել են օդային հարվածները։

Իսրայելի ռազմական պաշտոնյան, որը չի հաստատել օդային հարվածների մասին լուրը, այսօր հայտարարել է, որ «Համասը» մի քանի հարձակումներ է իրականացրել Գազայի տարածքում գտնվող իսրայելական ուժերի դեմ։ «Միջադեպերը տեղի են ունեցել Իսրայելի կողմից վերահսկվող տարածքում… Սա հրադադարի կոպիտ խախտում է», – ասել է պաշտոնյան։

«Համաս»-ից հայտարարեցին, որ պաղեստինյան զինյալ խմբավորումը շարունակում է հավատարիմ մնալ հրադադարին, իսկ Իսրայելին մեղադրեցին հրադադարը «բազմիցս խախտելու մեջ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն