«Մեր ձևով» շարժման կողմից դեպի Էջմիածին նախաձեռնվել է «Էջմիածինն անպաշտպան չէ» ուխտագնացությունը

«Մեր ձևով» շարժման կողմից դեպի Էջմիածին նախաձեռնվել է «Էջմիածինն անպաշտպան չէ» ուխտագնացությանը։

Մայր տաճարում տեղի է ունեցել նաև ժամերգության, որի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է․

«Սակայն հակառակ իշխող ուժի կողմից իրականացվող հակաեկեղեցական և դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան կմնա՝ հզոր և հավատավոր իր ժողովրդով և նույն նվիրումով շարունակելու է իր տերունական առաքելությունը՝ հուսակերտ և բարեզարդ ծառայելով ազգին ու հայրենիքին։

Մեր կոչն է՝ հավատավոր զավակներիս ամուր մնալ հավատքի և սիրո մեջ, չընկրկել դժվարությունների ու փորձությունների առջև։ Միասնական ջանքերով պետք է ամրապնդենք մեր ազգային ոգին, հզորացնենք մեր հայրենիքն ու պահենք սուրբ հավատը՝ որպես մեր ժողովրդի գոյության և ապագայի անսասան հենարան»,– ասաց Գարեգին Երկրորդը»։

🕯Մայր տաճարի բակում ուխտավորները ժամերգությունից հետո մասնակցում են մոմավառության արարողությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ